29.01.2021
«Էմ Ջի Դիզայն» ՍՊԸ կողմից ներկայացված Հ․Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 8-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա, «Էմ Ջի Դիզայն» ՍՊԸ կողմից ներկայացված Հ․Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: