ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.11.2017
<<Փերֆեքթ Սթոուն>> ՍՊԸ՝ Կարմրաշեն-Մաստարայի տուֆի հանքավայրի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. նոյեմբերի 21-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Փերֆեքթ Սթոուն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Կարմրաշեն-Մաստարայի տուֆի  հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Լեռնագոգի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: