06.11.2017
<<Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս ոռոգման համակարգի ներտնտեսային ցանցի կառուցում>> նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. նոյեմբերի 17-ին ժամը 10:30-ին ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտի գյուղապետարանի շենքում և նույն օրը ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղապետարանի շենքում տեղի կունենան Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս ոռոգման համակարգի ներտնտեսային ցանցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: