26.10.2017
Արալեզ գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. նոյեմբերի 9-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արալեզի համայնքապետարանում տեղի կունենան <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից ներկայացված Արալեզ գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68 :