<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2023թ. ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան քաղաքի Սևանեցի 4ա հասցեում կիրականացվի «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Վարսեր, Լճաշեն, Գեղամավան համայնքների տարածքներում 110/10կՎ լարման 2* 16ՄՎԱ հզորության ենթակայանի և 110 կՎ լարման սնող օդային գծի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: