ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2022
«Սուն Սոլար» ՍՊԸ, «Այ Սոլար» ՍՊԸ, «Դուստր Սոլար» ՍՊԸ և «Արմ Սոլար» ՍՊԸ- Վայոց ձորի մարզի Հեր-հեր համայնքում ֆոտովոլտային կայանի և 110կՎտ օդային գծի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . ապրիլի 28-ին, ժամը 12։20-ին Վայոց ձորի մարզի Հեր-հեր գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում, նույն օրը ժամը 14-00-ին Արին գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում, ժամը 15-30-ին Մալիշկա գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում տեղի կունենան «Սուն Սոլար» ՍՊԸ, «Այ Սոլար» ՍՊԸ, «Դուստր Սոլար» ՍՊԸ և «Արմ Սոլար» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Հեր-հեր համայնքում ֆոտովոլտային կայանի և 110կՎտ օդային գծի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: