ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.10.2017
<<Սոս-Սաքո>> ՍՊԸ ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի նեֆելինային սիենիտների ավազի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. նոյեմբերի 2-ին ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան <<Սոս-Սաքո>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի նեֆելինային սիենիտների  ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Մեղրիի քաղաքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218,: