17.10.2017
<<Մհեր և Տիգրան>> ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի ԳԱՅ 1 ավազակոպճային խառնուրդի երևակումում 2017-2018թթ. երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբեր 30-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Գայի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Մհեր և Տիգրան>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի ԳԱՅ 1 ավազակոպճային խառնուրդի երևակումում 2017-2018թթ. երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Գայի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: