<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին ՀՀ Լոռու մարզի Շամլուղի համայնքապետարանում տեղի կունենան «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացահանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, Շամլուղի համայնքապետարանում հեռ. 010221568, 010220218:
