ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.11.2021
Գևորգ Սեդրակյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/46 և 1/43 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀկառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղի կունենա՝ քաղաքացի Գևորգ Սեդրակյանի  կողմից ներկայացված Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/46 և 1/43 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: