ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2024
«Էկո ագրո» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Մ.Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց 18/1 հասցեում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ

 Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ /այսուհետ՝ Հավելված/ 2025 թ. հունվարի 8-ին՝ ժամը 12:30-ին Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էկո ագրո»  ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Մ.Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց 18/1 հասցեում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Աբովյանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: