06.12.2021
«Արսեն և Ներսես» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շենաթաղ բնակավայրի ածխաթթվային հանքային ջրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով թիվ 1 աղբյուրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 14-00-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շողակաթ բնակավայրի ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել՝ «Արսեն և Ներսես» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շենաթաղ բնակավայրի ածխաթթվային հանքային ջրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով թիվ 1 աղբյուրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: