Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 155 000 ՀՀ դրամ +հավելումներ
Աշխատանքային ժամեր՝ 24 ժամյա հերթափոխային
Պարտականություններ՝
• Դիտարկումների իրականացում և ստացված արդյունքների մշակում,
• Օդերևութաբանական հրապարակի, խցիկի, բացատի, ցանկապատի վիճակի և դրանց սանիտարական վիճակի վերահսկում,
• Դիտարկումներից առաջ սարքավորումների և սարքերի զննում,
• Փաստացի եղանակի և մոտակա երկու ժամվա կանխատեսվող եղանակի ուսումնասիրում (հերթափոխն ընդունելու դեպքում),
• АМИС համակարգից ստացվող METAR/SPECI, ինչպես նաև տեղական հերթական և հատուկ տեղեկատվության կազմում և վերահսկում,
• Եղանակային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության վերահսկում,
• Օդերևութաբանական իրավիճակների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանցում՝ հերթապահ կանխատեսողին և օդային երթևեկությունը սպասարկող կարգավարներին,
• Տեխուսուցման պարապմունքներին ակտիվ ներգրավվածություն,
• ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և կազմակերպության կանոնադրության սահմաններում վերադասի այլ հանձնարարությունների կատարում:
Սահմանված պահանջներ՝
• Բարձրագույն մասնագիտական (օդերևութաբան, ջրաօդերևութաբան) կրթություն
• Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն/ ռուսերեն)
• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
• Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
• Համակարգչի լավ իմացություն (MS Office, Internet)
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին`info@zamc.am, վերնագիր բաժնում նշելով` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի «Դիտարկումների բաժնի 1-ին կարգի տեխնիկ-դիտորդ»։
Դիմելու վերջնաժամկետը` հուլիսի 10, ժամը 15:00: