Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 310 000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00
Պարտականություններ՝
• Ապահովել գնումների ոլորտին վերաբերող իրավական ակտերով նախատեսված գործառույթների կատարումը,
• Մասնակցել Ընկերության տարեկան և միջնաժամկետ պլանների կազմման գործընթացին, ներկայացնել առաջարկություններ,
• Կազմել Ընկերության գնումների տարեկան պլանը, ըստ անհրաժեշտության փոփոխել այն,
• Մասնակցել Ընկերության կարիքների համար արտաբյուջետային միջոցներից ֆինանսավորվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման պայմանագրերը կնքելու համար սահմանված կարգով գնման հայտերի, գնման պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանը,
• Կատարել հայտերի վերլուծություն, ամփոփում, գնման պայմանագրերի նախապատրաստում և ներկայացում բաժնի պետին, կնքված ֆինանսական պայմանագրերի արդյունքների ամփոփում, գնման մրցույթների կազմակերպում: Համապատասխան ծրագրային համակարգ նախահաշիվների, պայմանագրերի ներմուծում,
• Ընկերության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի, գնումների պլանների ուսումնասիրում, վերլուծություն և կարծիքի տրամադրում բաժնի պետին,
• Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի նախապատրաստում և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համար ֆինանսական նախադրյալների ստեղծման, մասնագիտական կարծիքների տրամադրման ապահովում,
• Աշխատանքային ծրագրերի ու կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
• Առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում,
• Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության առաջարկությունների ներկայացում իր աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար:
Սահմանված պահանջներ՝
• Բարձրագույն մասնագիտական (Հաշվապահություն և հարկային գործ, Ֆինանսներ, տնտեսագիտություն) կրթություն, առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
• Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն/ ռուսերեն)
• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
• Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
• Համակարգչի լավ իմացություն (MS Office, Excel)
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` info@zamc.am, վերնագիր բաժնում նշելով` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի «Ֆինանսահաշվապահական բաժնի տնտեսագետ-գնումների մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` հուլիսի 10, ժամը 15:00: