ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.09.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության թարգմանչի» թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական,
Գտնվելու վայր՝ Երևան,
Աշխատավարձ՝ 140․ 000 ՀՀ դրամ,
Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00:

Պարտականություններ՝

  • Ծառայության գործառույթներին առնչվող հարցերով այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ստացում,
  • Ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին այլ մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ Ծառայության պետին առաջարկությունների ներկայացում,
  • Ծառայության գործառույթների իրականացման նպատակով խորհրդակցութ-յուններ, քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ Ծառայության պետին առաջարկությունների ներկայացում,
  • Տարբեր հնարավոր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու միջոցով միջազգային փորձի ուսումնասիրում,
  • Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև ծառայության պետի հանձնարարությամբ թարգմանությունների իրականացում,
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում։

Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
  • MS Office, Internet ծրագրերի իմացություն, 
  • Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության թարգմանիչ»։

Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 22, ժամը 15:00: