ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.10.2021
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Գործերի կառավարման և գնումների բաժնի Առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք

  Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 165 350 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00

  Պարտականություններ՝

  • Հիմնարկի կարիքների համար գնումների գործընացի կազմակերպում,
  • Գնումների գործընթացին անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովում,
  • Պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնումների պլանում առաջարկվող փոփոխությունների ուսումնասիրում, գնումների պլանների կազմում և պաշտոնակաան տեղեկագրում հրապարակում,
  • Պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտերի ուսումնասիրում, գնումների օրենսդրությանը համապատասխանության ստուգում,  անհրաժեշտության դեպքում պատասխանատու ստորաբաժանմանը գնման հայտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկության ներկայացում,
  • Գնման ընթացակարգերի կազմակերպում՝ համապատասխան գնման ձևով (ՄԱ, ԳՀ, ՀՄԱ),
  • Գնման ընթացակարգերի անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության և հրապարակայնության ապահովում համաձայն ՀՀ գնումների օրենսդրության,
  • Գնման ընթցակարգերի կազմակերպում, ինչպես ՀՀ պետական բյուջեի միջոցների, այնպես էլ միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերի շրջանակներում
  • Հիմնարկի տնտեսական ապահովվածության վերլուծության իրականացում, ապրանքանյութական շարժի վերահսկում և փաստաթղթավորում,
  • Տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում և համացանցում անհրաժեշտ նյութի տեղադրման աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև Հիմնարկի կայքէջի վարում,
  • Կատարված աշխատանքի և աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում։

  Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Հանրային ծառայության առնվազն 2 տարվա կամ 3 տարվա աշխատանքային փորձ հարակից ոլորտներում, 
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում,  
  • ՀՀ գնումների օրենսդրութան լիարժեք տիրապետում
  • Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված գնումների որակավորված մասնագետի հավաստագիր,
  • Գնումների գործընթացի կազմակերպման բոլոր անհրաժեշտ  հմտություններ,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Հաշվետվությունների մշակման և տեղեկատվության հավաքագրման հմտություններ։

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Բնապահպանական ծրագրեի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի «Գործերի կառավարման և գնումների բաժնի առաջատար մասնագետ»։
  Դիմելու վերջնաժամկետը` հոկտեմբերի 13, ժամը 15:00: