07.10.2021
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Գործերի կառավարման և գնումների բաժնի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 200 404 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00
Պարտականություններ՝
- Հիմնարկի կարիքների համար գնումների գործընթացի կազմակերպում,
- Գնումների գործընթացին անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովում,
- Պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնումների պլանում առաջարկվող փոփոխությունների ուսումնասիրում, գնումների պլանների կազմում և պաշտոնակաան տեղեկագրում հրապարակում,
- Պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտերի ուսումնասիրում, գնումների օրենսդրությանը համապատասխանության ստուգում, անհրաժեշտության դեպքում պատասխանատու ստորաբաժանմանը գնման հայտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկության ներկայացում,
- Գնման ընթացակարգերի կազմակերպում՝ համապատասխան գնման ձևով (ՄԱ, ԳՀ, ԲՄ, ՀԲՄ, ՀՄԱ),
- Գնման ընթացակարգերի անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության և հրապարակայնության ապահովում համաձայն ՀՀ գնումների օրենսդրության,
- Գնման ընթցակարգերի կազմակերպում, ինչպես ՀՀ պետական բյուջեի միջոցների, այնպես էլ միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերի շրջանակներում
- Կատարված աշխատանքի և աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում։
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն (իրավագիտություն/տնտեսագիտություն),
- Հանրային ծառայության առնվազն 2 տարվա կամ 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում ,
- Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված գնումների որակավորված մասնագետի հավաստագիր,
- ՀՀ գնումների օրենսդրութան լիարժեք տիրապետում,
- Գնումումների էլեկտրոնային Armeps, PPCM և e-auction համակարգերի լիարժեք տիրապետում,
- Գնումների գործընթացի կազմակերպման բոլոր անհրաժեշտ հմտություններ,
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- Հաշվետվությունների մշակման և տեղեկատվության հավաքագրման հմտություններ։
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Բնապահպանական ծրագրեի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի «Գործերի կառավարման և գնումների բաժնի առաջատար մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` հոկտեմբերի 13, ժամը 15:00: