ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.10.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության կայքի սպասարկող»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 140000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800

 Պարտականություններ՝

  • Նախարարության և ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքերի անխափան աշխատանքի ապահովում
  • Նյութերի և տվյալների ժամանակին հրապարակում և թարմացում
  • Հնարավոր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու միջոցով միջազգային փորձի ուսումնասիրում
  • Տեղեկանքների, կայքում տեղադրվող նյութերի դիզայներական մասի ապահովում
  • Ծառայության գործառույթների իրականացման նպատակով խորհրդակ¬ցութ-յուններին և քննարկումներին մասնակցություն
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում

 Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն
  • Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն)
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • MS Office, Adobe, CorelDraw, HTML, CSS, PHP ծրագրերի, ծրագրավորման հիմունքների իմացություն
  • Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@env.am, վերնագիր բաժնում նշելով`
« Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի « Տեղեկատվական վերլուծության ծառայության կայքի սպասարկող»։

 Դիմելու վերջնաժամկետը` նոյեմբերի 5, ժամը 15:00: