ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.10.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կենտրոնական լաբորատորիայի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 130000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800

Պարտականություններ՝

  • Իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների ստուգաչափում և սպասարկում
  • Իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների շահագործում
  • Ջրի նմուշների նմուշապատրաստում և դրանցում համապատասխան ֆիզիկաքիմիական պարամետրերի որոշում
  • Անալիզների արդյունքների հավաքագրում, ամբողջացում/մշակում և փոխանցում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետին
  • Նախատեսած անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի և այլ օժանդակ իրերի ցանկի կազմում և փոխանցում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետին
  • Լաբորատոր լիազորությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում

 Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (քիմիա, կենսաքիմիա կամ քիմիական տեխնոլոգիա)
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Օտար լեզուների իմացություն (անգլերեն,ռուսերեն)
  • Լաբորատոր սարքերի շահագործման և մեթոդաբանության իմացություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն 
  • Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@env.am, վերնագիր բաժնում նշելով` « Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի « Կենտրոնական լաբորատորիայի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի առաջատար մասնագետ»։

 Դիմելու վերջնաժամկետը` նոյեմբերի 5, ժամը 15:00: