27.10.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության մթնոլորտային օդի որակի Երևանի լաբորատորիայի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 130000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800
Պարտականություններ՝
- Իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների ստուգաչափում և սպասարկում
- Իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների շահագործում
- Օդի նմուշների նմուշապատրաստում և դրանցում համապատասխան ֆիզիկաքիմիական պարամետրերի որոշում
- Անալիզների արդյունքների հավաքագրում, ամբողջացում/մշակում և փոխանցում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետին
- Նախատեսած անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի և այլ օժանդակ իրերի ցանկի կազմում և փոխանցում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետին
- Լաբորատոր լիազորությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն (քիմիա, կենսաքիմիա կամ քիմիական տեխնոլոգիա)
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Օտար լեզուների իմացություն (անգլերեն,ռուսերեն)
- Լաբորատոր սարքերի շահագործման և մեթոդաբանության իմացություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն
- Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության մթնոլորտային օդի որակի Երևանի լաբորատորիայի առաջատար մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` նոյեմբերի 5, ժամը 15:00: