ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանության ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 150.000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00

Պարտականություններ՝

  • ՀՀ տարածքում ռադիոլոգիական, ակտինոմետրական, օզոնաչափական դիտարկումներ կատարող օդերևութաբանական կայաններից ստացվող դիտանյութերի, գրքույկների վերլուծական ստուգման և մշակման աշխատանքների կազմակերպում,
  • Կազմակերպության և Օզոնի ազգային կենտրոնի ամենօրյա տեղեկագրերի համար Հայաստանի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ինդեքսների, Արևի ակտիվության, Երկրի մագնիսական դաշտի վիճակի և ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի մասին տեղեկատվության համակարգում և բնակչության իրազեկում,
  • Բաժնի տարեկան ու հեռանկարային զարգացման պլանների մշակման աշխատանքներին մասնակցություն,
  • Բաժնի ու դիտակայանների մասնագետների գիտելիքների խորացման և որակավորման բարձրացման աշխատանքներին մասնակցություն,
  • Ակտինոմետրիական, օզոնաչափական և ռադիոլոգիական տվյալների բանկի ստեղծման ու արխիվացման աշխատանքների համակարգում,
  • Հելիոերկրաֆիզիկական և ռադիոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող ամենամյա տարեգրերի կազմման, խմբագրման և հրապարակման աշխատանքներին մասնակցություն,
  • Ամբերդ օդ. կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով չափված օզոնի ընդհանուր պարունակության տվյալների, սահմանված կարգով, ժամանակին մշակում, արխիվացում ու ուղարկում՝ Օզոնային և ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների Համաշխարհային Կենտրոն,
  • Օզոնաչափական, ակտինամետրական, ռադիոլոգիական գործիքների ստուգաճշտում ըստ միջազգային ստանդարտների,
  • Այցելությունների իրականացում դիտակայաններ` տեղում ստուգումներ անցկացնելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու համար,
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:

Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (ֆիզիկա / օդերևութաբանություն),
  • Առնվազն 3 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (բակալավրի որակավորման առկայության դեպքում) կամ առնվազն 1 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (մագիստրոսի որակավորման առկայության դեպքում),
  • Օտար լեզվի իմացությունը ցանկալի է (անգլերեն/ռուսերեն),
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
  • MS Office, Internet և այլ համակարգչային ծրագրերի իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանության ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` դեկտեմբերի 1-ը, ժամը 15:00: