08.09.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանության ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 150000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800
Պարտականություններ՝
- ՀՀ տարածքում ռադիոլոգիական, ակտինոմետրական, օզոնաչափական դիտարկումներ կատարող օդերևութաբանական կայաններից ստացվող դիտանյութերի, գրքույկների վերլուծական ստուգման և մշակման աշխատանքների կազմակերպում
- Կազմակերպության և Օզոնի ազգային կենտրոնի ամենօրյա տեղեկագրերի համար Հայաստանի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ինդեքսների, Արևի ակտիվության, Երկրի մագնիսական դաշտի վիճակի և ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի մասին տեղեկատվության համակարգում և բնակչության իրազեկում
- Բաժնի տարեկան ու հեռանկարային զարգացման պլանների մշակման աշխատանքներին մասնակցություն
- Բաժնի ու դիտակայանների մասնագետների գիտելիքների խորացման և որակավորման բարձրացման աշխատանքներին մասնակցություն
- Ակտինոմետրիական, օզոնաչափական և ռադիոլոգիական տվյալների բանկի ստեղծման ու արխիվացման աշխատանքների համակարգում
- Հելիոերկրաֆիզիկական և ռադիոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող ամենամյա տարեգրերի կազմման, խմբագրման և հրապարակման աշխատանքներին մասնակցություն
- Ամբերդ օդ. կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով չափված օզոնի ընդհանուր պարունակության տվյալների, սահմանված կարգով, ժամանակին մշակում, արխիվացում ու ուղարկում՝ Օզոնային և ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների Համաշխարհային Կենտրոն
- Օզոնաչափական, ակտինամետրական, ռադիոլոգիական գործիքների ստուգաճշտում ըստ միջազգային ստանդարտների
- Այցելությունների իրականացում դիտակայաններ` տեղում ստուգումներ անցկացնելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու համար
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 4 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
- Առնվազն 1 օտար լեզվի իմացություն (անգլերեն/ռուսերեն)
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- MS Office, Internet և այլ համակարգչային ծրագրերի իմացություն
- Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի Օդերևութաբանության ծառայության Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 16, ժամը 15:00: