08.09.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դաշտային ուսումնասիրությունների և մոնիթորինգի բաժնի առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 140000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800
Պարտականություններ՝
- Հանրապետության անտառների և անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգծված անտառների պահպանության, պաշտպանության օգտագործման, վերարտադրության, ինչպես նաև փայտանյութի սպառման շուկայի ուսումնասիրությունների և դիտարկումների իրականացում, տվյալների հավաքագրում և ներկայացում
- Բաժնի փաստաթղթային սպասարկում, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքների ապահովում
- Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքների իրականացում
- Ստացվող տեղեկատվության վերլուծության և համապատասխան առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցություն
- Ըստ անհրաժեշտության ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին զեկույցների ներկայացում
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն (անտառագիտություն/ ագրոնոմիա/ էկոլոգիա/ հողագիտություն/ կենսաբանություն/ աշխարհագրություն)
- Առնվազն 2 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
- Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- MS Office, Internet ծրագրերի իմացություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի Դաշտային ուսումնասիրությունների և մոնիթորինգի բաժնի բաժնի առաջին կարգի մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 16, ժամը 15:00: