15.09.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության վեբ դիզայներ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 140000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800
Պարտականություններ՝
- Ծառայության գործառույթներին առնչվող հարցերով այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ստացում,
- Ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին այլ մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ Ծառայության պետին առաջարկությունների ներկայացում,
- Ծառայության գործառույթների իրականացման նպատակով խորհրդակցություններ, քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ Ծառայության պետին առաջարկությունների ներկայացում,
- Տարբեր հնարավոր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու միջոցով միջազգային փորձի ուսումնասիրում,
- Նախարարության և ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքերի անխափան աշխատանքի ապահովում,
- Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև ծառայության պետի հանձնարարությամբ տեղեկանքների, կայքում տեղադրվող նյութերի դիզայներական մասի ապահովում,
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն,
- Օտար լեզուների իմացություն (անգլերեն/ռուսերեն),
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
- MS Office, Adobe, CorelDraw, HTML, CSS, PHP ծրագրերի իմացություն,
- Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության վեբ դիզայներ»։
Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 22, ժամը 15:00: