ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.04.2021
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Փորձաքննություն
Գտնվելու վայր՝ Երևան

     Պարտականություններ՝

Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննության իրականացում 
 Փորձաքննության գործընթացում փորձագետների ներգրավում և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում
Փորձաքննության փուլերում հանրային քննարկումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին մասնակցություն
Փորձաքննության իրականացման արդյունքում տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերի կազմում և ստորագրում
Փորձաքննական գործընթացի հիմնադրութային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների վերաբերյալ գրությունների (դիմում/բողոք) պատասխանների կազմում
Տնօրենի և/կամ/ տնօրենի տեղակալի մասնակցությամբ փորձաքննական գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվության տրամադրում
Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում

     Սահմանված պահանջներ՝

  Բարձրագույն մասնագիտական կրթություն
  Ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  Իր լիազորությունների հետ կապված` ՀՀ օրենսդրության  և այլ իրավական ակտերի իմացություն,
  Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն 
  Անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվության տիրապետում
  Համակարգչային ծրագրերի իմացություն

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Առաջատար մասնագետ»։

 Դիմելու վերջնաժամկետը` մայիսի 3, ժամը 15:00:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։