ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.04.2021
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Փորձաքննություն
Գտնվելու վայր՝ Երևան

     Պարտականություններ՝

Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննության իրականացում 
 Փորձաքննության գործընթացում փորձագետների ներգրավում և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում
Փորձաքննության փուլերում հանրային քննարկումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին մասնակցություն
Փորձաքննության իրականացման արդյունքում տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերի կազմում և ստորագրում
Փորձաքննական գործընթացի հիմնադրութային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների վերաբերյալ գրությունների (դիմում/բողոք) պատասխանների կազմում
Տնօրենի և/կամ/ տնօրենի տեղակալի մասնակցությամբ փորձաքննական գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվության տրամադրում
Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում

     Սահմանված պահանջներ՝

 Բարձրագույն մասնագիտական կրթություն
 Իր լիազորությունների հետ կապված` ՀՀ օրենսդրության  և այլ իրավական ակտերի իմացություն,
 Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն 
 Անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվության տիրապետում
 Համակարգչային ծրագրերի իմացություն
 Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Առաջին կարգի մասնագետ»։

  Դիմելու վերջնաժամկետը` մայիսի 3, ժամը 15:00:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։