Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Փորձաքննություն
Գտնվելու վայր՝ Երևան
Պարտականություններ՝
Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննության իրականացում
Փորձաքննության գործընթացում փորձագետների ներգրավում և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում
Փորձաքննության փուլերում հանրային քննարկումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին մասնակցություն
Փորձաքննության իրականացման արդյունքում տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերի կազմում և ստորագրում
Փորձաքննական գործընթացի հիմնադրութային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների վերաբերյալ գրությունների (դիմում/բողոք) պատասխանների կազմում
Փորձաքննության գործընթացի վերաբերյալ քաղաքականության մշակման աշխատանքներին մասնակցություն
Տնօրենի և/կամ/ տնօրենի տեղակալի մասնակցությամբ փորձաքննական գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվության տրամադրում
Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում
Սահմանված պահանջներ՝
Բարձրագույն մասնագիտական կրթություն
Ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
Իր լիազորությունների հետ կապված` ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի իմացություն,
Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
Անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվության տիրապետում
Համակարգչային ծրագրերի իմացություն
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գլխավոր մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` մայիսի 3, ժամը 15:00:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։