14.10.2021
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է տեսուչ-պահնորդների հավաքագրում
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումներով պայմանավորված, ՇՄՆ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է տեսուչ-պահնորդների հավաքագրում։
Սահմանված պահանջները`
- Առնվազն միջնակարգ կրթություն (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն),
- Տարիքը` 23-35 տարեկան,
- Պարտադիր զինվորական ծառայության կամ դրան հավասարեցված ծառայության առկայություն,
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն,
- Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն,
- Թիմային աշխատանքի ունակություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@env.am, վերնագիր բաժնում նշելով` Պահպանության բաժնի տեսուչ/պահնորդ:
Դիմելու վերջնաժամկետը` նոյեմբերի 1, ժամը 15:00: