06.09.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կիրառական կլիմատոլոգիայի բաժնի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 130000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800
Պարտականություններ՝
- Կլիմայական տվյալների (օդի, հողի ջերմաստիճան, տեղումներ, քամի, ճնշում, հարաբերական խոնավություն և այլն) մշակման, վերլուծման աշխատանքներին մասնակցություն
- Կլիմայական տարրերի օրական, ամսական և տարեկան շարքերի տարբեր վերլուծությունների, գնահատականների պատրաստում
- ՀՀ մարզերի կլիմայական տեղեկագրերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն
- Կլիմայական տեղեկատվության պատրաստում ըստ պահանջի տնտեսության տարբեր ոլորտներին տրամադրելու համար
- Կլիմայական տվյալների հաշվարկի, վերլուծության իրականացում և մասնագիտացված ոլորտային նկարագրությունների պատրաստում
- Բաժնի տարեկան ու հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 1 օտար լեզվի իմացություն (անգլերեն/ռուսերեն)
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- MS Office, Internet ծրագրերի իմացություն
- Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի Կիրառական կլիմատոլոգիայի բաժնի առաջատար մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 10, ժամը 15:00: