06.09.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Կանխատեսումներ
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 120000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800
Պարտականություններ՝
- Օդերևութաբանական իրավիճակի վերլուծության աշխատանքներին մասնակցություն
- Եղանակի կանխատեսման ամենօրյա տեղեկագրի կազմում
- Շաբաթական և ամսական դիտված եղանակային պայմանների վերլուծության կազմում
- Եղանակի կանխատեսում հեռուստատեսության և ռադիոյի համար
- Օդերևութաբանական տարրերի միջին օրական, տասնօրյակային, միջին ամսական, միջին տարեկան արժեքների հաշվարկում և դրանք համեմատում բազմամյա արժեքների հետ
- Օդերևութաբանական ցանցի հետ համագործակցություն` ապահովելու տեղեկատվության ճիշտ հաղորդումը
- Օդերևութաբանական անբարենպաստ և վտանգավոր երևույթների կանխատեսումներին մասնակցություն
- Դիտված եղանակի ամսական տեսությունների կազմման աշխատանքներին մասնակցություն
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն մասնագիտական (ջրաօդերևութաբանություն, աշխարհագրություն) կրթություն
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
- Առնվազն 1 օտար լեզվի իմացություն (անգլերեն/ռուսերեն)
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- MS Office, Internet ծրագրերի գերազանց իմացություն
- Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին`sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի առաջին կարգի մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 10, ժամը 15:00: