ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանական կայանի տեխնիկ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Աշխատանքի տեսակը՝ հերթափոխային 
Գտնվելու վայր՝ Ջերմուկ

Պարտականություններ՝

Օդերևութաբանական երևույթների և տարրերի արժեքների  դիտարկումների իրականացում՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից սահմանված ժամերին 00:00, 03:00, 06:00, 09:00, 12:00, 15:00, 18:00, 21:00 (Գրինվիչի ժամանակով) և միջազգային ստանդարտներին համապատասխան
 Ստուգողական ժամկետներում՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ դիտարկումների տվյալների հաղորդում օդերևութաբանության ծառայություն 
 Ժամանակացույցի համաձայն՝ սահմանված կարգով դաշտային գրքույկներում կատարված հաշվարկների ստուգում 
 Օդերութաբանական վտանգավոր երևույթների մասին ահազանգային հաղորդագրության հաղորդում՝ նշելով երևույթի ինտենսիվությունը, ուժգնությունը, սկիզբն ու  ավարտը, տևողությունը
Դիտարկումներից առաջ սարքավորումների և սարքերի զննում
Օդերևութաբանական տարրերի  նկատմամբ դիտարկումների իրականացում` օդի ջերմաստիճան (ընթացիկ, առավելագույն, նվազագույն), հողի  մակերևույթի ջերմաստիճան (ընթացիկ, առավելագույն,  նվազագույն), քամի  (ուղղությունը և արագությունը), ամպամածություն (ներքին  սահման, տեսակ), հարաբերական խոնավություն, բացարձակ խոնավություն, ցողի կետ, ճնշում, հորիզոնական  տեսանելիություն, մթնոլորտային երևույթներ, տեղումների քանակ, ձյան ծածկույթի  բարձրություն,  արևափայլի  տևողություն  և  այլն
Տվյալների գրանցում համապատասխան գրքույկներում և աղյուսակներում
 Աշխատասենյակների և օդերևութաբանական հրապարակի մաքրության պահպանում, սարքավորումների և գործիքների տեխնիկական վիճակի ստուգում
 Անհրաժեշտության դեպքում կայանի ղեկավարի և մյուս մասնագետների փոխարինում
 Հերթափոխի ավարտից հետո կայանքի գրքույկի և սարքավորումների հանձնում մյուս հերթափոխին՝ համապատասխան մատյանում արձանագրելուց հետո
Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում


Սահմանված պահանջներ՝

Միջին մասնագիտական կրթություն
Հայերեն լեզվի գերազանց իմացություն
Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
Ծառայողական հատկանիշների պատշաճ դրսևորում
Համակարգչային ծրագրերի իմացություն

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանական կայանի տեխնիկ»
Դիմելու վերջնաժամկետը` հունիսի 25, ժամը 17:00:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։