ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կենտրոնական լաբորատորիայի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի կայուն օրգանական աղտոտիչների լաբորատորիայի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան

Պարտականություններ՝

Լաբորատոր սարքերի/սարքավորումների համար մեթոդների մշակում և կիրառում
Լաբորատոր սարքերի/սարքավորումների ստուգաչափում և սպասարկում
Լաբորատոր սարքերը/սարքավորումների շահագործում
Ջրի նմուշների նմուշապատրաստում
Ջրի նմուշներում համապատասխան ֆիզիկաքիմիական պարամետրերի որոշում
Անալիզների արդյունքների հավաքագրում, ամբողջացում/մշակում և փոխանցում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ղեկավարին
Անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի և այլ օժանդակ իրերի տարեկան ցանկի մշակում և փոխանցում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ղեկավարին 
Լաբորատոր լիազորությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների պատրաստում
Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետից ընդունած գույքի, սարքերի/սարքավորումների պահպանում և պատշաճ կերպով օգտագործում 
Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում


Սահմանված պահանջներ՝

Բարձրագույն մասնագիտական կրթություն (քիմիա և/կամ կենսաքիմիա, քիմիական տեխնոլոգիաներ)
Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ
Լաբորատոր սարքերի շահագործման և մեթոդաբանության իմացություն
Լաբորատոր սարքերի/սարքավորումների շահագործման համար կիրառելի համապատասխան մեթոդների իմացություն
Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն)
 Հետազոտական ուսումնասիրություններ կատարելու և ստացված արդյունքները վերլուծելու ունակություններ
Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն 
Անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվության տիրապետում
Համակարգչային ծրագրերի իմացություն


Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կենտրոնական լաբորատորիայի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի կայուն օրգանական աղտոտիչների լաբորատորիայի գլխավոր մասնագետ»

Դիմելու վերջնաժամկետը` հունիսի 25, ժամը 17:00:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։