Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Պարտականություններ՝
Գործընկեր կառույցների հետ փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման, համակարգման, մշակման և զարգացման աշխատանքներին մասնակցություն
Գիտատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հանդիպումների, գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպման և նցկացման աշխատանքներին մասնակցություն
Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման ուղղությամբ անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերման և մշակման աշխատանքների իրականացում
Միջազգային համաձայնագրերի նախագծերի ներպետական համաձայնեցման գործընթացի հետ կապված աշխատանքների իրականացում
Գործուղումների կազմակերպում
Անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունների իրականացում
Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն
Կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ զարգացման, դրամաշնորհային և ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքների իրականացում
Միջազգային փորձի ուսունասիրություն և առաջարկությունների մշակում
Օտարերկրյա պատվիրակությունների, մասնագետների ընդունման և այդ աշխատանքների հետ կապված արարողակարգային գործառույթների կատարում
Բաժնի գործունեության հետ կապված տեղեկատվական բազայի ստեղծման, պահպանման, համալրման աշխատանքների իրականացում, արձանագրությունների, հաշվետվությունների և այլ տվյալների հավաքագրում և պատշաճ պահպանում
Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում
Սահմանված պահանջներ՝
Բարձրագույն կրթություն (քաղաքագիտություն, հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ կամ հարակից մասնագիտություն)
Առնվազն 3 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (բակալավրի որակավորման առկայության դեպքում) կամ 1 տարվա ոլորտային աշխատանքային փորձ (մագիստրոսի որակավորման առկայության դեպքում)
Դրամաշնորհային ծրագրային հայտերի մշակման/ կառավարման իմացություն
Կայուն զարգացման նպատակների և երկրի ստանձնած հանձնառությունների իմացություն
Միջազգային համագործակցության ձևաչափերի և դրանց կարգավորող իրավական ակտերի իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերեն, ռուսերեն)
Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
Համակարգչային ծրագրերի իմացություն
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ»-
Դիմելու վերջնաժամկետը` հուլիսի 16, ժամը 17:00:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։