ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան

Պարտականություններ՝
Օդերևութաբանական իրավիճակի վերլուծության աշխատանքների մասնակցություն          Եղանակի կանխատեսման ամենօրյա տեղեկագրի կազմում
Շաբաթական և ամսական դիտված եղանակային պայմանների վերլուծության իրականացում
Հեռուստատեսության և ռադիոյի համար եղանակի կանխատեսում
Օդերևութաբանական տարրերի միջին օրական, տասնօրյակային, միջին ամսական, միջին տարեկան արժեքների հաշվարկում և համեմատում բազմամյա արժեքների հետ
Օդերևութաբանական ցանցի հետ կապված աշխատանքների իրականացում` տեղեկատվության ճիշտ  հաղորդումն ապահովելու նպատակով
Օդերևութաբանական անբարենպաստ և վտանգավոր երևույթների կանխատեսումների աշխատանքների մասնակցություն
Դիտված եղանակի ամսական տեսությունների կազմման աշխատանքների մասնակցություն
Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում


Սահմանված պահանջներ՝

Բարձրագույն մասնագիտական կրթություն (ջրաօդերևութաբանություն, աշխարհագրություն)
Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
Առնվազն մեկ օտար լեզովի իմացություն (անգլերեն/ռուսերեն)
 Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն 
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Internet Tools)


Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի առաջին կարգի մասնագետ»

Դիմելու վերջնաժամկետը` հունիսի 25, ժամը 17:00:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 555 հեռախոսահամարով։