ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.12.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պլանատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 140000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00

 Պարտականություններ՝    

  • Նյութական, աշխատանքային   և  ֆինանսական  ռեսուրսների  արդյունավետ    և  ռացիոնալ  օգտագործման  միջոցառումների  մշակման  և  իրացման աշխատանքներին մասնակցություն,
  • Կազմակերպության  սոցիալ-տնտեսական զագացման ընթացիկ և  հեռանկարային ծրագրերի,  միջնաժամկետ և տարեկան բյուջետային հայտերի  կազմման  աշխատանքներին  մասնակցություն,
  • Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ընթացիկ   պլանավորման աշխատանքներին մասնակցություն
  • Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի՝ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ոլորտի միջոցառումների մասով,  սահմանված  կարգով մշակման և իրականացման գործընթացներին  և վերլուծության աշխատանքներին մասնակցություն
  • Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի՝ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ոլորտին վերաբերող մասով, ռազմավարական ուղղությունների մշակման աշխատանքների իրականացում,
  • Ռազմավարական ծրագրերի իրականացումն ապահովող միջոցառումների կատարման մասով  համակարգի ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության, միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, սահմանված կարգով, պատկան մարմիններ ներկայացվող հաշվետվությունների, ամփոփագրերի, զեկույցների և տեղեկանքների կազմման (նախապատրաստման) և տրամադրման գործընթացի իրականացում,
  • Համակարգի գործունեության տարեկան և ընթացիկ գործունեության ամփոփ հաշվետվությունների կազմում,
  • Կազմակերպության   պետական ծրագրերի մշակման և բյուջետային գործընթացի՝ այդ թվում միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ներառյալ առաջիկա բյուջետային տարվա պետական բյուջեի) նախարարության ամփոփ հայտերի մշակման  աշխատանքներին մասնակցություն,
  • Կազմակերպության իրավասության սահմաններում իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • Վճարային պլաստիկ քարտերով սպասարկման հետ կապված բոլոր տեսակի հարցերի կազմակերպման և վերահսկման աշխատանքների իրականացում՝ բանկի ներկայացուցչի հետ անմիջական համագործակցությամբ
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում,

Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն)
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  •  Տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության հմտություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն 
  • Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@env.am, վերնագիր բաժնում նշելով` « Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի « Պլանատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ»։
Դիմելու վերջնաժամկետը` դեկտեմբերի 10, ժամը 15:00: