06.09.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության վեբ դիզայներ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ Ժամանակավոր
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 140000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800
Պարտականություններ՝
- Ծառայության գործառույթներին առնչվող հարցերով այլ ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ստացում
- Ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին այլ մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ Ծառայության պետին առաջարկությունների ներկայացում
- Ծառայության գործառույթների իրականացման նպատակով խորհրդակցություններ, քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ Ծառայության պետին առաջարկությունների ներկայացում
- Տարբեր հնարավոր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու միջոցով միջազգային փորձի ուսումնասիրում
- Նախարարության և ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքերի անխափան աշխատանքի ապահովում
- Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Ծառայության պետի հանձնարարությամբ տեղեկանքների, կայքում տեղադրվող նյութերի դիզայներական մասի ապահովում
- Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա համապատասխան ոլորտի աշխատանքային փորձ
- Օտար լեզուների իմացություն (անգլերեն/ռուսերեն)
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
- MS Office, Adobe, CorelDraw, HTML, CSS, PHP ծրագրերի իմացություն
- Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն:
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի «Տեղեկատվական վերլուծության ծառայության վեբ դիզայներ»։
Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 10, ժամը 15:00: