24.08.2023
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք
Աշխատանքային պայմաններ՝ մշտական
Գտնվելու վայր՝ Երևան, Բուզանդ 1/3
Աշխատավարձ՝ 520000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00
Սահմանված պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն /մասնագիտական/,
- ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության հմտություն,
- ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն։
Պարտականություններ՝
- տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննությունը,
- փորձաքննության գործընթացում առաջարկում է ներգրավել փորձագետների և ապահովում անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը,
- փորձաքննության փուլերում մասնակցում է հանրային քննակումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին,
- փորձաքննության իրականացման արդյունքում կազմում է տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերը և ստորագրում,
- տնօրենի հանձնարարությամբ պատասխանում է իր կողմից փորձաքննական գործընթաց իրականացրած հիմնադրութային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների վերաբերյալ գրություններին /դիմումներին, բողոքներին/,
- տնօրենի հանձնարարությամբ մասնակցում է փորձաքննության գործընթացի վերաբերյալ քաղաքականության մշակմանը,
- փորձաքննական գործընթացի հետ կապված ձեռնարկողին կարող է խորհրդատվություն տրամադրել միայն տնօրենի և /կամ/ տնօրենի տեղակալի մասնակցությամբ։
- Առաջատար մանագետը չի կարող մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտերի կամ հաշվետվությունների մշակմանը, եթե դրանք ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
- Առաջատար մասնագետն ունի Կազմակերպության կանոնադրությամբ, աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
CV-ին (ռեզյումե) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով envexpertise@env.am
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ։
Թափուր պաշտոնում ընտրությունը կատարվելու է քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո և հարցազրույցի եղանակներով։ Պահանջներին բավարարող քաղաքացիները հավելյալ կտեղեկացվեն հարցազրույցի օրվա և ժամի մասին։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ /Երևան, Բուզանդ 1/3, 3-րդ հարկ, հեռ. /011220218/: