Մրցույթը նախատեսված է ՀՀ Սյունիքի մարզի 4 թիրախային քաղաքների՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, տնային տնտեսությունների համար։ Մեկ փոքր ծավալի բիզնես-ծրագրի համար տրամադրվող գումարի չափը կազմում է մինչև 700.000 ՀՀ դրամ։ Տնային տնտեսությունների համար փոքր ծավալի բիզնես-ծրագիրը պետք է համապատասխանի հետևյալ սկզբունքներին. լինի կայուն և շարունակական, լինի իրատեսական՝ ծրագրի բյուջեի (մինչև 700,000 ՀՀ դրամ) տեսանկյունից, լինի իրատեսական՝ ծրագրի իրականացման ժամկետների (մինչև 3 ամիս) տեսանկյունից , բացառի կամ հնարավորինս նվազեցնի շրջակա միջավայրի և բնության վրա բացասական ազդեցությունը, ստեղծի նոր աշխատատեղեր/ապահովի զբաղվածություն, նկարագրի հնարավոր ռիսկերը և դրանց հաղթահարմանը ուղղված միջոցառումները, նկարագրի ակնկալվող արդյունքը և դրա ազդեցությունը ընտանիքի վրա: Յուրաքանչյուր տնային տնտեսություն պետք Է ներկայացնի միայն 1 բիզնես-ծրագիր: Ծրագրերի ընդունման վերջնաժամկետը՝ 26.02.2021թ. «ԽՈՒՍՏՈՒՓ» Բնապահպանական ՀԿ Հեռ.+374 77 13-18-01