Մրցույթը նախատեսված է ՀՀ Սյունիքի մարզի 4 թիրախային քաղաքների՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, դպրոցների համար։ Լավագույն ծրագրի համար տրամադրվող գումարի չափը կազմում է մինչև 1,500,000 ՀՀ դրամ։ Դպրոցի կողմից ներկայացվելիք ծրագիրը պետք է համապատասխանի հետևյալ սկզբունքներին. պարունակի բնապահպանական բաղադրիչ, պարունակի էկոկրթական բաղադրիչ, ապահովի կայունություն և շարունակականություն ունենա կրկնօրինակման ներուժ, լինի ցուցադրական և նորարարական, ապահովի աշակերտների մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին, լինի իրատեսական՝ ծրագրի բյուջեի տեսանկյունից լինի իրատեսական՝ ծրագրի իրականացման ժամկետների (մինչև 3 ամիս) տեսանկյունից Յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել միայն 1 ծրագիր: Ծրագրերի ընդունման վերջնաժամկետը՝ 15.02.2021թ. «ԽՈՒՍՏՈՒՓ» Բնապահպանական ՀԿ Հեռ. +374 77 13-18-01