ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Մոս Ֆիշ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Սիս համայնքում վարձակալված 69.79հա հողատարածքի ոռոգման նպատակով հողամասի հարակից տարածքում առկա մեկ ինքնաշատրվանող հորից 58.5լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 1600-ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: Շրջակա միջավայրի նախարարություն