ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.12.2020
Մշակվում  է <<Ինտեր Ա.Կ.Վ.Ա.>> ՍՊԸ-ի՝ Արարատի   մարզի  Սայաթ-Նովա համայնքի  վարչական տարածքում /Մասիս-Ռանչպար խճուղի 1-ին փակուղի/ ձկնաբուծական նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից  160.0 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ      Շրջակա միջավայրի  նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Ինտեր Ա.Կ.Վ.Ա.>> ՍՊԸ-ի՝ Արարատի   մարզի  Սայաթ-Նովա համայնքի  վարչական տարածքում /Մասիս-Ռանչպար խճուղի 1-ին փակուղի/ ձկնաբուծական նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից  160.0 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը:  Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2020 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:       Շրջակա միջավայրի նախարարություն