ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2020
ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ/ «Ճգնաժամային արձագանքում և հետճգնաժամային վերականգնում Հայաստանի համայնքներում»․ փոքր դրամաշնորհների ծրագիր

Համայնքների և տեղական ինքնակառավարման մարմիններին ի աջակցություն մեծ կարիքը լուծելու համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նախաձեռնում է Փոքր դրամաշնորհների նախագիծ մի շարք թեմատիկ ուղղություններով։ Այն հասարակական կազմակերպություններին, կանանց և երիտասարդ ակտիվիստներին և քաղաքացիական խմբերին հնարավորություն կտա նպաստել ճգնաժամի արձագանքման և վերականգնման ուղղությամբ համայնքային միջոցառումներին:  ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հանրային իրազեկության մակարդակի բարձրացում համայնքներում COVID-19-ին վերաբերող հարցերով Սոցիալական պատասխանատվության խթանում համայնքում Արագ արձագանքման խմբերի ձևավորում՝ ներառյալ համայնքների ինքնօգնության խմբերը Համայնքների կայունության բարձրացում՝ ի պատասխան համավարակների և աղետների  Կենսապահովման հնարավորությունների տրամադրում տեղական համայնքներում Համայնքի սոցիալական համախմբման ուժեղացում Ծրագրի նախատեսվող ժամկետն է 3 ամիս։  Ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի․ 5 000 000 ՀՀ դրամը գրանցված կազմակերպությունների համար 750 000 ՀՀ դրամը անհատների և չգրանցված քաղաքացիական/նախաձեռնողական/համայնքային խմբերի համար։ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ Դիմումները պետք է ուղարկել առցանց։ Խնդրում ենք լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը հետյալ հղումով՝ shorturl.at/suT29  Ծրագրի բյուջեի և Գանտի աղյուսակի նմուշ օրինակները հասանելի են այստեղ՝ shorturl.at/bglzD Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ հետևյալ էլ․ հասցեով՝ smallgrantscheme@gmail.com։ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2020թ․