ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.10.2020
Մշակվում է <<Արա-Արեգ>> ՍՊԸ-ի կողմի Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից 6.90 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ     Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է <<Արա-Արեգ>> ՍՊԸ-ի կողմի Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից 6.90 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:    Շրջակա միջավայրի նախարարություն