ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.09.2020
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է բոլոր հետաքրքրված կազմակերպություններին՝ ներկայացնելու առաջարկ ստորև ներկայացված պահանջներին, ընդհանուր նկարագրին և տեխնիկական բնութագրին համապատասխանող մինչև 220 հատ էներգախնայող վառարանների պատրաստման և Սյունիքի մարզի Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ և Սրաշեն բնակավայրեր մատակարարման և ըստ ցուցակների բաշխման համար (ցուցակները կտրամադրվեն ընտրվող կազմակերպությանը՝ պայմանագրի շնորհումից հետո)։ Կազմակերպությանը ներկայացվող պահանջներ․ 1.    Պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավաբանական անձ; 2.  Ունենա պահանջվող ապրանքների կամ նմանատիպ ապրանքների պատրաստման և մատակարարման ոլորտում վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 նմանատիպ առաջադրանքի կատարման փորձառություն; 3.  Պետք է ներկայացնի ֆինանսական, մարդկային ռեսուրսների, արտադրական և տեխնիկական կարողությունների մասին տեղեկատվություն:  Վառարանի ընդհանուր նկարագիր․ 1.    Վառարանը պետք է կազմված լինի այրման խցից, ունենա ջեռոց և մոխիրի կուտակման խուց, 2.    Այրման խուցը պատված լինի ներկառուցված աղյուսով, 3. Վերին հորիզոնական մակերեսին ունենա երկու չափի բացվածք՝ համապատասխան չափի չուգունե փականներով/կափարիչներով, 4.    Լինի հրակայուն ներկով փոշեներկված, ցանկալի է ունենա մուգ շագանակագույն կամ սև գույն, 5.    Ունենա ջերմության կորուստը նվազեցնող օդատարի կարգավորիչ փական, 6.    Ունենա ներկառուցված ջեռոց՝ հրակայուն ապակե դռնակով և ջերմաչափով, 7.    Ունենա այրման համար անհրաժեշտ օդի մուտքի կարգավորիչ՝ դիմացի հատվածից, 8.    Ունենա այրման խցի և ջեռոցի դռնակների հարմարավետ բռնակներ, 9.    Տաքացման եղանակը՝ բնական կոնվեկցիա, 10.  Վառելիքի տեսակը՝ փայտ, բրիկետ։ Վառարանի տեխնիկական բնութագիր 1.    Կարկասի թիթեղի հաստությունը՝ առնվազն 2մմ, 2.    Վերնամասի թիթեղի հաստությունը՝ առնվազն 3մմ, 3.    Քաշը՝ մինչև 70 կգ, 4.    Ջերմատվությունը` առնվազն 10 kW, 5.    Երկարությունը՝ առնվազն 800 մմ, 6.    Լայնությունը՝ առնվազն 500 մմ, 7.    Բարձրությունը՝ ոտքերի հետ միասին՝ առնվազն 650 մմ, 8.   Այրման խուցի չափսերը՝ առնվազն        280մմx200մմx400մմ (լայնություն/բարձրություն/խորությունը) 11.  Ջեռոցի չափսերը՝ առնվազն        340մմx380մմx200մմ(լայնություն/բարձրություն/խորությունը), 12.    Տաքացման մոտավոր մակերես՝ առնվազն 50 մ2, 13.    Տաքացման մոտավոր ծավալ՝ առնվազն 160 մ3, 14.    Էներգաարդյունավետությունը՝ առնվազն 60%, 15.    Երաշխիքային ժամկետ՝ առնվազն 2 տարի։ Հետաքրքրված կազմակերպությունները մինչև 2020թ-ի հոկտեմբերի 30-ը ներառյալ իրենց գնառաջարկները կարող են ներկայացնել ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման Երևանի գրասենյակ՝ հասցե․Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլ-փոստի հասցեներին․ m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am: Գնառաջարկները պետք է ներկայացվեն հայտարարությանը կից ձևաթղթին համապատասխան, կցելով նաև առաջարկվող վառարանի ընդհանուր սխեմատիկ պատկերը, ինչպես նաև կազմակերպության՝ պետ. ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն և տեղեկանք՝ հայտի ամսաթվի դրությամբ հարկային պարտավորություններ չունենալու մասին: Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում ևս կարող եք գրել վերը նշված էլ-փոստի հասցեներին։