ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.09.2020
Մշակվում է <<Ագրոֆիրմա Սթար>> ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Հայանիստ համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային, արդյունաբերական /խոզաբուծություն/ և ոռոգման նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 5.24 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ  Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է <<Ագրոֆիրմա Սթար>> ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Հայանիստ համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային, արդյունաբերական /խոզաբուծություն/ և ոռոգման նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 5.24 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 16-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: Շրջակա միջավայրի նախարարություն