ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի վարչական տարածքում «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ-ի ձկնաբուծության նպատակով 6 խորքային հորից 60 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը (նշված 6 խ.հորերը նախկինում պատկանում էին «Յունիֆիշ» ՍՊԸ-ին): «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ-ին 03.11.20018 թ-ին տրամադրված N000257 թրօգտագործման թույլտվությունը` ՀՀ Արարատի մարզի Սիս համայնքի վարչական տարածքում ձկնաբուծության նպատակով 2 գործող խորքային հորից 60 լ/վ ջրառ իրականացնելու համար, կճանաչվի անվավեր: Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:: Շրջակա միջավայրի նախարարություն