ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2020
Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր</br>«Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Սև լիճ» պետական արգելավայրերի ելակետային ուսումնասիրություններ

 

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպությունների` մասնակցելու  «Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Սև լիճ» պետական արգելավայրերի ելակետային ուսումնասիրությունների ծառայությունների մատուցման համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին:

Ծրագիր`    «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No`    BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում`    KfW բանկ, Գերմանիա
Պատվիրատու`    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
Պայմանագիր`    Ծառայությունների մատուցման
Հայտի ներկայացման  Ընթացակարգ`  KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի Ծածկագիր`    SPPA /ARMENIA/S/2020-2
Ծառայությունների շրջանակը`    «Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Սև լիճ» պետական արգելավայրերի ելակետային ուսումնասիրություններ
Հայտարարության սկիզբ    Հունիսի 16, 2020
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ   Հուլիսի 31, 2020, 18:00
Հայտերը  ներկայացնելու հասցե    ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ
Հայտի փաթեթի լեզու    Անգլերեն 

Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի պետական սեփականության մասնաբաժին չունեցող իրավբանական անձ և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`   

    Ունենա նանատիպ աշխատանքների իրականացման նվազագույնը 5 տարվա փորձառություն,
    Ունենա նվազագույնը 2 ելակետային ուսումնասիրությունների ծրագրերի իրականացման փորձառություն առնվազն վերջին 5 տարիների ընթացքում,
    Ունենա պահպանվող տարածքների բնագավառի գործունեության ընդհանուր փորձառություն,
    Ունենա առաջադրանքին համապատասխան մասնագիտական անձնակազմ,
    Ունենա միջազգային կազմակերպությունների և/կամ դոնորների հետ աշխատանքային/ծրագրային փորձառություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: