ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.05.2020
ՀՐԱՎԵՐ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ («Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում)

Հարգելի գործընկեր
«Նորաշենիկ» Գյուղական Համայնքների Կենտրոն ՀԿ «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացնում է  Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ, Ծավ և Ձորաստան բնակավայրերում փողոցային պրոժեկտորների տեղադրում՝ էներգաարդյունավետության բարձրացման նպատակով ծրագիրը:
Խնդրում ենք պրոժեկտորների տեղադրման համար, որի ընդհանուր քանակը կազմում է 190 հատ, ներկայացնել գնային առաջարկ մինչև 2020 թվականի մայիսի 20-ը, norashenik_ghk@mail.ru և h.khachoyan@consecoard.am էլեկտրոնային հասցեներին: 
Պրոժեկտորները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.

Տեխնիկական պայմաններ՝ Պրոժեկտորները պետք է լինեն 40 W, հզորությունը-5440 լյումեն, լուս. Մակերեսը-150 քմ, շարժ ցուցիչ –առկա չի, լիցք ժամ 4-6 ժամ, աշխ. ժամ 8-10 ժամ, մարտկոցը 10000 Mah: 

Մատակարարը տրամադրելու է միայն պրոժեկտորները, իսկ տեղադրման հետ կապված աշխատանքները կատարելու է հասարակական կազմակերպությունը: 

Մատակարարման ժամկետ՝ մինչև 2020 թ-ի հունիսի 10-ը:
Կանխավ  շնորհակալ ենք համագործակցության համար:

«Նորաշենիկ»  Գյուղական Համայնքների Կենտրոն
 ՀԿ նախագահ՝   Ռ. Ավանեսյան


«Ծրագիրն իրականացվում է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործադիր մարմինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է»