ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2020
Նախարարությունը հայտարարում է ոլորտային մասնագետների տվյալների բազայի թարմացման գործընթաց

Շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա կառույցներում իրականացվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, նախարարությունը հայտարարում է ոլորտային մասնագետների տվյալների բազայի թարմացման գործընթաց։
Եթե դուք ունեք մասնագիտական կրթություն և/կամ փորձ հետևյալ ոլորտներում.

  • կենսաբանություն, 
  • կենսաքիմիա, 
  • կենսաֆիզիկա, 
  • շրջակա միջավայր, 
  • աշխարհագրություն, 
  • անտառագիտություն
  • ջրային ռեսուրսների կառավարում,
  • թափոնների կառավարում,
  • կենսառեսուրսների կառավարում,
  • կլիմայի փոփոխություն, 
  • մթնոլորտային օդի պահպանություն,
  • հողային կադաստր, 
  • կենսագործունեության անվտանգություն, 
  • քիմիական տեխնոլոգիա,
  • երկրաբանություն, 
  • հաշվապահություն և հարկային գործ, 

խնդրում ենք մինչև մայիսի 8-ը ձեր ինքնակենսագրականները (CV) ուղարկել  press@env.am էլեկտրոնային հասցեին։