ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2020
Հայտարարություն. 19.03.2020 թ-ին հրապարակված մրցույթի (տես հետևյալ հղումով՝ http://mnp.am/am/post/4541) հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգման մասին

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից տեղեկացնում է հետաքրքրված կազմակերպություններին, որ «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ֆիզիկական սահմանանշման - սահմանասյուների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացման համար մրցութային փաթեթների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թ-ի մայիսի 22-ը  ներառյալ: